08/10/2020 11:56
Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ մարտի դաշտում ձեռքբերումն ամրապնդի նաև դիվանագիտական դաշտում. Մարուքյան
Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ մարտի դաշտում ձեռքբերումն ամրապնդի նաև դիվանագիտական դաշտում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Սա մենք չենք հնարել, սա այն է, ինչ կա ամբողջ աշխարհում: Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցություններին մասնակցելու պնդմանը, ապա սա կարևոր հայտարարություն է: Եթե հետ գնանք 94 թվականի հրադադարի պայմանագրին, ապա այն ժամանակ Ղարաբաղն իր սուբյեկտայնությունն ամբողջությամբ իրականացրել է: Առանց Արցախի մասնակցության՝ բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել», - ասաց նա:
Մարուքյանն ընդգծեց՝ քանի դեռ կրակը չի դադարել, չի կարող ասել՝ արդյոք 1994 թվականի պայմանագիրը պետք է ուժի մեջ մնա, թե հրադադարի նոր պայմանագիր կնքվի:
Ճեպազրույցին ներկա պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր հերթին հավելեց, որ բանակցությունները պետք է ընթանան միայն խաղաղության պայմանգրի կնքման շուրջ: