08/10/2020 19:48
Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված երկրորդ լրագրողի անունը հայտնի է
Ռուսաստանցի երկրորդ լրագրողն, ով այսօր վիրավորում է ստացել Շուշիում, Լևոն Սմբատի Արզանովն է, հայտնել է Արցախում աշխատող ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը՝ «Wargonzo»-ի Telegram ալիքով:
«Ռուսաստանից երկրորդ վիրավոր թղթակիցն Արզանով Լևոն Սմբատովիչն է՝« Ռուսաստանի սպաներ» տեղեկատվական պորտալի հատուկ թղթակից, պահեստազորային փոխգնդապետ: Ռազմական հակամարտությունների մասնագիտացում ունի Չեչնիայում, Աբխազիայում, Մերձդնեստրում, Ուկրաինայում: 2018-ին նա ծառայել է որպես ռազմական խորհրդական Սիրիայում: Նա աշխատում է նաև «Ուժային բլոկ» տեղեկատվական պորտալում և Ռուսաստանի Դաշնության «Կրասնայա Զվեզդա» թերթում», - ասել է Պեգովը:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Արցախում բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: