08/10/2020 10:59
Ֆրեզնոյի քաղաքապետարանի մոտ բարձրացվել է հայկական դրոշը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի ղեկավարները միացել են տեղի հայ համայնքին՝ կոչ անելով դադարեցնել բռնությունները Լեռնային Ղարաբաղում, որը խլել է բազմաթիվ խաղաղ բնակիչների և զինվորների կյանքեր:
Լեռնային Ղարաբաղի շուրջ արյունահեղությունը վիշտ է պատճառել աշխարհի հայերին և ամերիկյան քաղաքում բնակվողներին:
Ի նշան համերաշխության, Ֆրեզնոյի քաղաքապետարանի դիմաց բարձրացվել է հայկական դրոշը: