08/10/2020 11:22
Արցախի մասնակցությունը բանակցություններին օրհասական է. Անդրանիկ Քոչարյան
Ակնհայտ է, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին, օրհասական է, այլապես որևէ բանակցություն հեռանկար չի կարող ունենալ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«1994 թվականի զինադադարի պայմանագիրը նորից պետք է թարմացվի: Դա եռակողմ պայմանագիր է, որի տակ իր ստորագրությունն ուներ նաև Արցախը: Առանց Արցախի ներկայության՝ խաղաղության որևէ հեռանկար ակնկալել հնարավոր չէ», - ընդգծեց իմքայլական պատգամավորը:
Քոչարյանը միաժամանակ շեշտեց՝ Թուրքիան իր պահվածքով ոչնչացնում է ՄԽ անդամի իր հետագա կարգավիճակը: