09/10/2020 11:02
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 614 դեպք, մահերի թիվն ավելացել է 7-ով
Հայաստանում հեկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 55 087 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 614-ով։
Կորոնավիրուսից ապաքինվել է 45 528 (+216) մարդ, այս պահին բուժվում է 8246-ը (+391):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1313 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1010-ի (+6), իսկ այլ պատճառներով՝ 303 (+1):
Մեկ օրում մահացել է 7 մարդ: