09/10/2020 15:24
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Մոսկվա՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին:
«Flight Radar» ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի արտգործնախարարի ինքնաթիռը ժամանել է Մոսկվա:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հոկտեմբերի 9-ին հրավիրել է Ռուսաստան՝ Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունների նպատակով:
Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը խորհրդակցություններին: