09/10/2020 15:29
Պուտինը չի նախատեսում Մոսկվայում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Մոսկվայում կայանալիք բանակցությունների ավարտից հետո, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այդ մասին տեղեկացնում է «Gazeta.Ru»-ի թղթակիցը:
«Ոչ, այս պահին աշխատանքը նախատեսված է արտաքին գործերի նախարարների մակարդակով», - պատասխանել է Պեսկովը համապատասխան հարցին:
Նշվում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր՝ Մոսկվայի ժամանակով 15.00-ին (16:00 Երևանի ժամանակով), Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն Ղարաբաղի վերաբերյալ: