09/10/2020 13:58
Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը. ՌԴ վարչապետ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։
«Կարևոր է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում», - Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլանված կազմով նիստին հայտարարեց ՌԴ վարչապետը։
Միշուստինը ցավակցություն հայտնեց Արցախում հակառակորդի ագրեսիայի հետևանքով զոհերի ընտանիքներին։