09/10/2020 21:36
Սահմանի նախիջևանյան հատվածում մարտական գործողություններ չկան. Արծրուն Հովհաննիսյան
Սահմանի նախիջևանյան հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, մարտական գործողություններ չկան, ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Վարդենիսում խոցված ԱԹՍ-ները եղել են հետախուզական, բայց ավելացրեց.
«ՊՆ-ն պաշտոնապես չի ներկայացրել տարատեսկաները: Կա մի հետաքրքիր բան՝ ԱԹՍ-ների մեջ կան հետախուզահարվածային ԱԹՍ-ներ: Հաճախ տարանջատելը շատ դժվար է, այնպես որ, տարանջատումները պայմանական են»:
Հովհաննիսյանը նշեց՝ նախնական տվյալներով այսօր հակառակորդն ունի մոտ երկու տասնյակ զինտեխնիկայի կորուստ: