09/10/2020 10:10
Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է անում Ղարաբաղում ապահովել ԶԼՄ աշխատակիցների անվտանգությունը
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (ԼՊԿ) կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին ղարաբաղյան հակամարտության գոտում ապահովել ԶԼՄ-ների աշխատակիցների անվտանգությունը: Հասարակական կազմակերպության կայքում հայտարարություն է հրապարակվել ռուս լրագրողների վնասվածքների հետ կապված:
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանող լրագրողների անվտանգությունը և պետք է թույլ տան, որ նրանք ազատորեն ռեպորտաժներ պատրաստեն», - ասվում է ԼՊԿ-ի հայտարարության մեջ:
«Ադրբեջանը և Հայաստանը պետք է հետաքննեն վերջերս տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով վիրավորվել է երկու լրագրող, և պետք է ազատորեն և անկողմնակալորեն հավատարմագրեր տրամադրեն», - հավելել է ԼՊԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի տնօրեն Գյուլնոզա Սաիդը: