09/10/2020 13:17
Շուտով հստակ անուններ կլինեն. Ալեն Սիմոնյանը՝ դիրքերում կեղծ լուր տարածելու դեպքի մասին
Վստահեցնում եմ՝ շուտով հստակ անուններ կլինեն, գործողություններ կտեսնեք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով օրերս դիրքերում զինվորների շրջանում խուճապ, կեղծ լուր տարածելու դեպքի մասին:
«Այս պահին քննություն է ընթանում, ենթադրում եմ՝ մեծ տեղեկատվություն կլինի», - ասաց նա:
Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի, ՊԲ N զորամասի սպան կեղծ լուրեր էր տարածել, որոշ զինծառայողներ, տրվելով սադրանքներին, լքել էին ծառայության վայրը: