09/10/2020 10:42
Բելառուսի վարչապետը մեկնել է Երևան՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու
Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն մեկնել է Երևան՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար: Այս մասին ուրբաթ ТАСС-ին հայտնել է Բելառուսի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Ալեքսանդր Իսաևը:
«Վարչապետը մեկնել է Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին», - նշել է Իսաևան:
Նախատեսվում է, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության արդիական հարցեր, ներառյալ՝ մինչ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը, անդրսահմանային էլեկտրոնային առևտրի կարգավորման, ինչպես նաև Միության գործողությունների կատարման ընթացքը: