09/10/2020 16:09
Սկանդալ Շվեյցարիայում «SOCAR» նավթային ընկերության շուրջ. պատգամավորը կոչ է անում բոյկոտել
Շվեյցարիայի քրիստոնյա ժողովրդական կուսակցության անդամը բոյկոտում է ադրբեջանական «SOCAR» խոշորագույն նավթային ընկերության գործընկերոջ բենզալցակայանները, քանի որ այն պատերազմներ է քարոզում:
«Migros»-ը՝ Շվեյցարիայի ամենամեծ մանրածախ վաճառողն է, քննադատության է ենթարկվել «SOCAR»-ի հետ համատեղ բենզալցակայանների համար, քանի որ նավթային ընկերությունը բացահայտ ռազմական արշավ է իրականացնում ինտերնետում:
Պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը բոյկոտել է ընկերությունը՝ նշելով.
««Migros»-ն աշխատում է պատերազմ հրահրողների հետ»: