09/10/2020 19:03
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար տույժեր սահմանելու մասին օրենքի նախագիծը
Ազգային ժողովը քիչ առաջ 72 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ կառավարության ներկայացրած օրինագծով առաջարկվում է տույժեր սահմանել ՀՀ ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար:
ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծն էլ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ անցավ 80 կողմ ձայնով: