10/10/2020 11:07
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 649 դեպք, մահերի թիվն ավելացել է 6-ով
Հայաստանում հոկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 55 736 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 649-ով։
Կորոնավիրուսից ապաքինվել է 45 771 (+243) մարդ, այս պահին բուժվում է 8246-ը (+400):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1319 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1016-ի (+6), իսկ այլ պատճառներով՝ 303 (+0):
Մեկ օրում մահացել է 6 մարդ: