11/10/2020 10:20
Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս. Արայիկ Հարությունյան
Ցեղասպանություն է իրականացվում մի ժողովրդի նկատմամբ, որը իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 1988-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ընդգծելով Թուրքիայի և միջազգային տեռորիզմի մասնակցության հանգամանքը՝ Արցախի նախագահն ասաց.
«Ակնկալում ենք քաղաքակրիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն կոչերով ու հայտարարություններով, այլև՝ առարկայական»: Նա նշեց, որ միջազգային տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան: Նրա խոսքով՝ փաստերը շատ են:
«Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել, այն էլ մի քանի անգամ, մինչև անգամ Շուշիի եկեղեցին: Այսքանից հետո Արցախի կողմից ոչ համապատասխան վերաբերմունք են ակնկալում, այսինքն՝ համաձայնել իրենց կողմից ձևակերպված պահանջների հետ: Դա չի լինելու: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը: