11/10/2020 07:40
Ադրբեջանական կողմի պնդումները, թե իբր ՊԲ-ն թիրախավորել է Գյանջա քաղաքը, բացարձակ սուտ են. ՊԲ-ն հետևում է մոսկովյան պայմանավորվածություններին
Չնայած պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը:
ՊԲ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն: