11/10/2020 10:38
Այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն. Արայիկ Հարությունյան
Ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելի իշխանությունը ոչ մայն տեղյակ էր, որ իրենցից գնված գրոհային ԱԹՍ-ները օգտագործվում են ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական նպատակներով, այլև Իսրայելից եկած մասնագետներն էին օգտագործում դրանք, ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Եթե Իսրայելի իշխանությունն ասեր, որ տեղյակ չէ, դա հերթական ծաղրանք կլիներ: Իհարկե, տեղյակ են և շարունակում են այսօր մատակարարել: Այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն: Աշխարհում փողն է տիրում», - ասաց նա: