11/10/2020 12:36
ԱԹՍ-ները վեց միավոր F-16-երի ծածկույթի տակ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը. Արծրուն Հովհաննիսյան
Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին, ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«ԱԹՍ-ները վեց միավոր F-16 երի ծածկույթի տակ, այսինքն՝ ուղեկցմամբ, հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին», - գրել է նա:
Այս գրառումից րոպեներ անց, նա նաև ավելացրել է. «Գիշերը քաղաքը հրթիռակոծողի հետ ի՞նչ խոսես»։