11/10/2020 22:07
Ադրբեջանը, խախտելով հրադադարի ռեժիմը, հարավային ու հյուսիսային ուղղությամբ գրոհներ է ձեռնարկել. ՊՆ ներկայացուցիչ
Ադրբեջանը, խախտելով հրադադրի ռեժիմը, հարավային ու հյուսիսային ուղղությամբ գրոհներ է ձեռնարկել, սակայն հյուսիսային ուղղությամբ կրելով երկու զրահատեխնիկայի կորուստ՝ հակառակորդը հետ է շպրտվել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարավային ուղղությամբ նույնպես եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք կասեցվել են: Օրվա ընթացքում խոցվել է մեկ ԱԹՍ:
Որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից կրակ չի վարվել, սակայն հրադարարի ռեժիմի լիարժեք պահպանում չի իրականացվել: Օդային ղեկավարման կետերի կառավարմամբ թուրքական և իսրայելական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել ԶՈՒ-երին և ենթակառուցվածքներին:
Եղել են կեղծ հայտարարություններ, որ իբր հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանը փորձում է այս կերպ սադրանքի հիմքեր ստեղծել», - ասաց նա:
Վերջում բանախոսը շեշտեց, որ մինչև չլինի հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանում, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարողանա աշխատել, դիակները դուրս բերվել չեն կարող: