11/10/2020 11:35
Կոնգրեսական Բրեդ Շերմանը միանում է Արցախի ժողովրդի հետ համերաշխության երթին
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Բրեդ Շերմանը միանալու է Կալիֆոռնիայում «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային՝ ի նշան համերաշխություն Արցախի ժողովրդի: Այս մասին քաղաքական գործիչը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Միանում եմ քայլերթին և խոսելու եմ հաղթանակի համար հավաքված հազարավոր մարդկանց հետ, քանի որ մենք արտահայտում ենք մեր համերաշխությունը Արցախի ժողովրդին», -նշել է նա:
Քայլերթը մեկնարկելու է հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսի Pan Pacific այգուց՝ տեղի ժամանակով 15:00-ին: Այն ավարտվելու է Թուրքիայի հյուպատոսության շենքի մոտ: