11/10/2020 13:22
Հարյուրավոր մարդիկ երթով անցել են «Ոսկե դարպաս» կամուրջով՝ ի նշան համերաշխության Արցախում ապրող հայերի (Տեսանյութ)
Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքի հայ համայնքի անդամները շաբաթ ԱՄՆ կառավարությանը կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունը Թուրքիային և Ադրբեջանին:
Հարյուրավոր մարդիկ երթով անցել են «Ոսկե դարպաս» կամուրջով՝ ի նշան համերաշխության Արցախում ապրող հայերի:
Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը պնդում է, որ նրանք միավորվել են՝ ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի թշնամության Հայաստանի նկատմամբ:
«Թուրքիան և Ադրբեջանը ագրեսիվ հարձակվել են, պատերազմ սկսել», - ասել է Ռոզաննա Մակասջյանը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:
«Նրանք այնտեղ ռմբակոծում են խաղաղ բնակիչներին, և մենք շատ մտահոգված ենք, որ նրանք իսկապես փորձում են վերջ դնել 1915-ին սկսված Հայոց ցեղասպանությանը»:
Անցյալ ամիս Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, իսկ Հայաստանը պաշտպանել հայկական երկրորդ հանրապետության ժողովրդին: