11/10/2020 16:19
Ամերիկացի կոնգրեսականն ԱՄՆ-ին կոչ է անում դիմակայել ադրբեջանական ահաբեկչությանը
ԱՄՆ կոնգրեսական Թիջեյ Քոքսը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահանջներն անտեսելու համար: Հոկտեմբերի 11-ին նա այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Արցախում հրադադար հաստատելու պայմանավորվածության լիակատար անտեսումն Ադրբեջանի կողմից միայն պատճառներից մեկն է, որի համար ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, պատժամիջոցներ կիրառի հարյուրավոր մարդկանց մահվան համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և վերանայի Թուրքիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները», - գրել է Քոքսը:
Նա նշել է, որ Ադրբեջանը երկու շաբաթ շարունակ ագրեսիվ կերպով ոտնահարում է մարդու իրավունքները Ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Միացյալ Նահանգները պետք է դիմակայեն ահաբեկչությանը և գործեն հիմա», - հայտարարել է ԱՄՆ կոնգրեսականը: