11/10/2020 20:29
Քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հետևանքով Արցախում կա 25 զոհ, 102 վիրավոր. Արտակ Բեգլարյան
Քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հետևանքով մինչև երեկ՝ այս գիշերը ներառյալ, արձանագրել ենք առնվազն 25 զոհ, որոնցից 5-ը երեկ են սպանվել, Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Կա առնվազն 102 վիրավոր։ Դեպքերը տեղի են ունեցել բոլոր ուղղություններով՝ հյուսիսից հարավ», - ասաց Բեգլարյանը։
Նա նշեց, որ զոհերի մեծ մասը 50-ից բարձր տարիքի են։