12/10/2020 13:35
Ադրբեջանը հրադադարի ռեժիմը չի պահպանում. Մնացականյանը Լավրովին է ներկայացրել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Հանդիպման բաց հատվածում, ներկայացնելով ստեղծված իրավիճակը, հրադադարի չպահպանման հետևանքներն ու կորուստները, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը չի պահպանում:
Մնացականյանն ընդգել է նաև Թուրքիայի և ահաբեկիչների ներգրավվածության հանգամանքը.
«Թուրքիան շարունակում է Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխել ահաբեկիչների»:
ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը կարևորել է հրադադարի պահպանման ստուգման մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը:
«Ես հույս ունեմ՝ արդյունվետ զրույց կունենանք», -դիմելով Լավրովին՝ ասել է Մնացականյանը:
«Մենք տեսնում ենք, որ պայմանավորվածություններն ամբողջությամբ չեն պահպանվում: Հույս ունենք, որ մեր շփումը ձեզ և ադրբեջանցի գործընկերների հետ թույլ կտան հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը», - նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Հանդիպումը շարունակվում է փակ դռների հետևում: