12/10/2020 13:48
Կրեմլում գնահատել են Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի միջև Մոսկվայում կայացած բանակցությունները
Կրեմլը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների համար Մոսկվա ժամանելու փաստը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչին էր ուղղված: Այդ մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԲԿ-ի թղթակիցը:
«Մենք բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որն արվել է, և որն արվել է Պուտինի, [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևի և [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանի կողմից», - ասաց Պեսկովը:
Նա հավելել է, որ Կրեմլը չափազանց կարևոր է համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը՝ «ռազմական գործողություններից ի վերջո դուրս գալու և քաղաքական ու դիվանագիտական կարգավորման գործընթաց սկսելու համար»: