12/10/2020 11:59
Հազարավոր ցուցարարներ Լոս Անջելեսում երթի են մասնակցել՝ հաջակցություն Արցախում հրադադարի պահպանման (Տեսանյութ)
Հազարավոր ցուցարարներ կիրակի կեսօրին Լոս Անջելեսում Ֆեյրֆաքսի շրջանից երթով շարժվել են դեպի Բևեռլի Հիլզ՝ կոչ անելով հրադադար հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
Հայ համայնքի անդամները հավաքվել էին Բևեռլի Հիլզի Ուիլշիր բուլվարում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանի մոտ: Ցույցն անցկացվել է «Արցախը հարձակման տակ. Երթ դեպի հաղթանակ» խորագրի ներքո:
Ցույցը հիմնականում խաղաղ էր:
Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանները խախտելու համար՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ֆոնին: