12/10/2020 16:42
Հայաստանն ու Արցախը վաղուց կողմ են արտահայտվել հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրմանը. Մնացականյան
Հայաստանն ու Արցախը վաղուց կողմ են արտահայտվել հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրմանը, ՌԴ ԱԳ նախարարի հետ փակ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանն է դրանից հրաժարվում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հաստատեց, որ վերահսկման մեխանիզմների թեման կարևոր նշանակություն ունի:
Ի պատասխան Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ալիևի՝ Թուրքիայի դերի մեծացման ցանկությանը վերաբերող հարցին՝ Լավրովն ասաց, որ Ղարաբաղի հարցում միջնորդները ՌԴ-ն,ԱՄՆ-ն և Ֆրանսիան են:
Նա նկատեց՝ Թուրքիան սատարել է հրադադարի մասին մոսկովյան փաստաթուղթը, որում նշվում է՝ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ:
Նախարար Մնացականյանն էլ ընդգծեց, որ Թուրքիայի ակտիվ դերն ահաբեկիչների ներգրավումն ու Ղարաբաղում ռազմական գործողությունների անցկացման ժամանակ Բաքվին սատարելն է: