12/10/2020 12:37
Մեղքը մի՛ բարդեք Հայաստանի կամ Արցախի վրա. ՀՀ ԱԳ նախարարի պատասխանը՝ հրադադարի վերաբերյալ «Ալ-Ջազիրա»-ի հարցին
Մեղքը մի՛ բարդեք Հայաստանի կամ Արցախի վրա, պատասխանելով «Ալ-Ջազիրա»-ի՝ «արդյո՞ք միջազգային աջակցությունն ավելի հեշտ չէր լինի, եթե Հայաստանը որոշում կայացներ դադարեցնել հրադադարի ցանկացած խախտում, և զենքը վայր դներ՝ թույլ տալով հումանիտար կրակի դադարի, գերիների փոխանակման և մարմիների փոխանակման իրականացումը» հարցին:
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Արցախը հավատարիմ է. «Մենք բարեխղճորեն բանակցել ենք այս հայտարարությունը: Արցախի կառավարությունը, նախագահը բացարձակապես, անվերապահորեն աջակցել են հրադադարին: Սա շատ կարևոր գործառույթ է՝ անելու նվազագույնը, ի ցույց դնելու դրա հումանիտար գործառույթը: Կան բազմաթիվ լրջագույն հումանիտար հարցեր, որոնք անմիջապես պետք է լուծվեն: Մարմինների վերադարձը, գերիների վերադարձը պետք է իրականացվի: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է: Հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, լիովին շահագրգռված են դրանում: Եվ մենք հավատարիմ ենք կրակի դադարին»: