12/10/2020 11:08
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 370 դեպք, մահերի թիվն ավելացել է 9-ով
Հայաստանում հոկտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 56 821 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 370-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 45 891 (+67) մարդ, այս պահին բուժվում է 9598-ը (+294):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1332 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1026-ի (+6), իսկ այլ պատճառներով՝ 306 (+3):
Մեկ օրում մահացել է 9 մարդ: