12/10/2020 11:01
ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը
ԵՄ 27 անդամ երկրի ԱԳՆ ղեկավարները երկուշաբթի նախատեսված հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հաշվի առնելով Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի հաստատման մասին, Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:
ԵՄ խորհրդի նիստը տեղի կունենա Լյուքսեմբուրգում`առաջին անգամ կորոնավիրուսային համաճարակի սկսվելուց ի վեր: Միևնույն ժամանակ, լրագրողներին դեռ թույլ չեն տալիս մասնակցել արտգործնախարարների հանդիպմանը: