12/10/2020 12:45
ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է ՍԴ դատավոր Արման Դիլանյանը
2020 թվականի հոկտեմբերի 12-ին հրավիրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրակարգով, հայտնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է ՍԴ դատավոր Արման Դիլանյանը:
Առաջադրվել է նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, որոնք հանդես են եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։