12/10/2020 14:58
Իրանը կոչ է անում պահպանել հրադադարը Ղարաբաղյան հակամարտության գոտում
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին և վերսկսել բանակցությունները միջազգային նորմերի շրջանակներում։
Երկուշաբթի ճեպազրույցում Խաթիբզադեն ափսոսանք է հայտնել անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ և դատապարտել բնակելի շենքերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հրթիռային հարձակումները:
Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար: