12/10/2020 14:39
«Չէ, չէ, ինչ որոշում». Իշխան Սաղաթելյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի հետ հանդիպումից (Տեսանյութ)
Արտախորհրդարանական ուժերը վարչապետի հետ հանդիպմանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, ներկայացրինք մեր կարծիքը ստեղծված իրավիճակի հետ կապված», - ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց՝ կոնկրետ Դաշնակցությունը ներկայացրել է իր պատկերացումները Արցախի հարցի շուրջ։
«Շատ մանրամասնություններով, դետալներով ներկայացրել ենք, որն այս պահին հրապարակման ենթակա չէ հասկանալի պատճառներով», - ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Որևէ որոշում, Սաղաթելյանի խոսքով, չի կայացվել։
«Չէ, չէ, ինչ որոշում», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Արցախի անկախության հարցի մասին խոսվել է։
«Բայց որոշում ընդունելու տեղ չէր, տեղեկատվական բնույթի խոսակցություններ են եղել», - ասաց Սաղաթելյանը։