12/10/2020 17:10
Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը, հայտնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
ՍԴ նախագահի ընտրության համար այսօր ինքնաառաջադրվել էր ՍԴ դատավոր Արման Դիլանյանը:
Առաջադրվել էին նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունները, որոնք հանդես էին եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։
Սեպտեմբերի 25-ին անհրաժեշտ ձայների բացակայության պատճառով ՍԴ նախագահ չէր ընտրվել։
Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել էր սեպտեմբերի 23-ին:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին :
Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ Կառավարությունը: