12/10/2020 18:56
Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները
Ֆրանսիայի իշխանությունները դատապարտում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանվորվածությունների խախտումը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Մենք դատապարտում ենք բռնության շարունակումը, որ կողմերից էլ այն լինի, և կողմերին կոչ ենք անում վերջ տալ դրան», - գերատեսչության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ТАСС-ը:
Նա ընդգծել է, որ Ֆրանսիան ողջունում է հումանիտար հրադադարը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին: