12/10/2020 22:11
Ադրբեջանական զորքերը Թալիշ գյուղի մատույցներում են, սակայն գյուղն ադրբեջանցիների վերահսկողության ներքո չէ. Հովհաննիսյան
Ադրբեջանական զորքերը Թալիշ գյուղի մատույցներում են, սակայն գյուղն ադրբեջանցիների վերահսկողության ներքո չէ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով համացանցում հակառակորդի տարածած տեղեկություններին:
Անդրադառալով հայկական կողմի զոհերի թվին՝ բանախոսը խնդրեց չհիմնավորված խոսակցություններ չվարել, թե իբր մենք ավելի շատ զոհեր ունենք, քան պաշտոնապես հայտարարվում է:
Նա միաժամանակ հավելեց, որ վերջին ժամերին չեզոքացվել է հակառակորդ կողմի ավելի քան 200 զինծառայող: