12/10/2020 13:13
ԵՄ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լռության խախտմամբ
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումը, որի շուրջ համաձայնություն էին ձեռք բերել հակամարտության երկու կողմերը Մոսկվայում կայացած բանակցություններում, «ծայրաստիճան անհանգստություն» է առաջացնում Եվրամիությունում:
«Մենք ծայրաստիճան անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների շարունակման մասին հաղորդագրություններով, հատկապես՝ քաղաքացիական օբյեկտների դեմ հարվածների մասին, որոնք հանգեցնում են քաղաքացիական զոհերի», - ասել է եվրոպացի դիվանագետ Ժոսեպ Բորելը: - Միության 27 անդամ երկրները բոլոր կողմերին կոչ են անում հետևել զինադադարի համաձայնագրին»:
Բացի այդ, Բորելը հակամարտող կողմերին կոչ է արել «անհապաղ սկսել իրական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո» (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ):