12/10/2020 14:55
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում հավատարմագրված դեսպանների միջև հանդիպումը (Լուսանկարներ)
Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում ընդունում է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանների: Հանդիպման օրակարգում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն է։
Նշենք, որ դեսպանների հետ հանդիպմանը նախորդել էր արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումը: Այդ հանդիպմանը ներկա էին «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: