12/10/2020 11:46
ՀՀ կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամբ և արգելել դրանց ներմուծումը. քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում: Թուրքական ապրանքների բոյկոտը լավ է` որպես հանրային ակցիա, բայց ավելի լավ է պաշտոնական քաղաքականությունը: Հայաստանի կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամբ և արգելել դրանց ներմուծումը Հայաստան, որը տարեկան շուրջ 270մլն դոլար է կազմում:
Թիվը շատ մեծ չէ, բայց ռեզոնանսը մեծ կլինի: Չեմ կարծում որևէ տեսակի ապրանքին այլընտրանք չկա: Սա իրավիճակի ճիշտ և ադեկվատ գնահտական կլինի, ինչպես նաև լուրջ մեսիջ կլինի արտաքին աշխարհին: Թե չէ աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում: Ադեկվատա՞»: