12/10/2020 13:52
Մոսկվայում ընթացող Մնացականյան-Լավրով հանդիպումը լավ առիթ է՝ օգտագործելու եղած լծակները. Մարուքյան
Մոսկվայում ընթացող Մնացականյան-Լավրով հանդիպումը լավ առիթ է՝ օգտագործելու եղած լծակները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Սեպտեմբերի 27-ից սկսած՝ մենք բոլորս մտահոգված ենք, քանի որ պատերազմը չի կարող մտահոգիչ չինել:
Հրադադարը չի կայացել, հենց հիմա Հադրութում թեժ մարտեր են ընթանում: Հայկական դիվանագիտության անելիքները շատ են. ամեն ինչ պետք է անել, որ հրադադարը կայանա:
Ինչ վերաբերում է ԱԺ ուժերին, յուրաքանչյուրն աշխատում է իր լծակներով: Այսօր 16:30 կայանալու է ԵԽԽՎ ընդլայնված միթինգը, որտեղ քննարկվելու է Արցախի հարցը: Հույս ունեմ՝ 2-3 ելույթ կկարողանք ունենալ: Թեժ մարտեր են սպասվում», - ասաց ԼՀ խմբակցության ղեկավարը: