12/10/2020 14:19
Աթենքում ծեծի են ենթարկել Միխեիլ Սաակաշվիլիին (Տեսանյութ)
Աթենքում ծեծի են ենթարկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը ժամանել էր վրացի էմիգրանտների հետ հանդիպման, հայտնում է Sputnik-Goergia-ն:
Այն շենքի մոտ, որտեղ պետք է անցկացվեր միջոցառումը, գլխարկով մի երիտասարդ հարձակվել է նրա վրա: Նա մի քանի անգամ հարվածել է Սաակաշվիլիի գլխին: Միջադեպի ընթացքում մի քանի մարդ է տուժել: Չնայած կատարվածին՝ Սաակաշվիլին, այնուամենայնիվ, հանդիպել է փախստականների հետ և խոսել իր քաղաքական ծրագրերի մասին:
Տեսանյութը՝ այստեղ: