Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է. վարչապետը հանդիպել է դեսպանների հետ

12/10/2020 21:19

Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է. վարչապետը հանդիպել է դեսպանների հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Հայաստանի վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ:

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Մեր այսօրվա հանդիպման առիթը հասկանալիորեն Արցախում տեղի ունեցող պատերազմն է, և  շատ կարևոր եմ համարում այս փուլում մի քանի արձանագրումներ անելը:

Առաջինը. Ադրբեջանն է, որ հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ՝ ի հեճուկս այն սկզբունքի, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, որը, ըստ էության, կարգավորման հիմքում դրված միջազգայնորեն ընդունված սկզբունքներից մեկն է:

Հաջորդը. միանշանակ է, որ այս պատերազմը չէր սկսի, եթե դրանում ամբողջությամբ ներգրավվածության պատրաստակամություն չցուցաբերեր և, ի վերջո, ամբողջությամբ չներգրավվեր Թուրքիան: Ես ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական գործողությունները մեկնարկել են որպես թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների շարունակություն: Թուրքիայի ներգրավվածությունը և պատերազմի քաջալերանքը, կարծում եմ, նաև հրապարակային է: Ընդ որում, դա ոչ միայն այն ապացույցներով է հիմնավորվում, որոնք մենք մեր գործընկերներին փոխանցել ենք, այլև հենց հրապարակային հայտարարություններով: Եվ մինչ օրս էլ Թուրքիան շարունակում է ներգրավված մնալ ռազմական գործողություններին:

Երրորդը. Թուրքիան  Սիրիայում վարձել է վարձկանների և ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ու օդային սեփական տրանսպորտով տեղափոխել է հակամարտության գոտի:

Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց եկել Հարավային Կովկաս: Մեր գնահատմամբ՝ հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար: Բայց կրկին ցանկանում եմ ընդգծել, որ այդ քաղաքականության նպատակը ոչ թե էմոցիոնալ է կամ, այսպես ասած, պատմական վրեժի կոնտեքստում, այլ շատ պրակտիկ:  Ինձ համար միանշանակ է, որ սա Թուրքիայի էքսպանսիոնիստական  քաղաքականության շրջանակում է, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ դեպի արևելք, դեպի հյուսիս և դեպի հարավ-արևելք ծավալվելու համար: Եվ տեղի ունեցողը պետք է դիտարկել Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի  հետ հարաբերություններում  Թուրքիայի վարած քաղաքականության կոնտեքստում: Եվ սա միանշանակ թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է:

Ռազմական գործողությունները և դրանց բնույթը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ  հայ ժողովուրդը, հայերը, Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են գոյութենական վտանգի ներքո: Եվ եթե Ղարաբաղի բնակավայրերը ռմբակոծելու քաղաքականությունը համադրում ենք այն ատելության քաղաքականության հետ, որը վերջին 15 տարում զարգացել է Ադրբեջանում, ակնհայտ է, որ Ադրբեջանի պաշտոնական քաղաքական նպատակն է՝ ոչնչացնել հայերին առնվազն Լեռնային Ղարաբաղում: Եվ, կարծում եմ, սրա ամենակարևոր սիմվոլը Ռամիլ Սաֆարովի գործն է, որի մանրամասները, հույս ունեմ, դուք գիտեք:

Ըստ էության, մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շատ մոտ ենք հումանիտար ճգնաժամի վիճակին, եթե չասենք արդեն իսկ հումանիտար ճգնաժամի առաջ ենք: Եվ մեր գնահատականն այն է, որ այս հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել՝

• առաջինը՝ միջազգային հանրության կողմից վերը շարադրված փաստերի   պաշտոնական արձանագրումը,
• և, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ընդհուպ՝ անկախության ճանաչումը:

Ես ցանկանում եմ նաև անդրադառնալ ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե հայկական կողմը թիրախավորում է Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքները և այդպես շարունակ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը որևէ ուղղությամբ  գործողություն ձեռնարկելու որոշում կայացրել է այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ ոչ մի կերպ որևէ այլ միջոցով հնարավոր չէ կանգնեցնել Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի հրթիռակոծումները: 



Դուք բոլորդ տեղյակ եք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակային կոչից հետո Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ընդունվել է հայտարարություն հրադադարի մասին, և հրադադարը չի պահպանվել Ադրբեջանի կողմից: Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին: Մինչև հրադադարի՝ դե յուրե ուժի մեջ մտնելու պահը մարտական ինտենսիվ գործողություններ է վարել Ադրբեջանը, ինչը դե յուրե չի մտնում հրադադարի այս հայտարարության խախտման որևէ տրամաբանության մեջ: Բայց ժամը 12:00-ին հրադադարը պիտի մտներ ուժի մեջ, ժամը 12:05-ին Ադրբեջանը հարձակում է սկսել արդեն Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ, և Հադրութ քաղաքը գրավելու փորձ է արել: Այս պահին Հադրութի մերձակայքում տեղի են ունենում գործողություններ, և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուժերը փորձում են դուրս մղել այն դիվերսիոն խմբավորումներին, որոնք Հադրութը գրավելու փորձեր են արել:

Այս պահին իրավիճակը լարված է հատկապես հարավային հատվածում, և ըստ էության, հրադադար մենք չունենք: Հայաստանը հստակ արձանագրել է հրադադարի ռեժիմը պահպանելու հայտարարությունը, արդեն հայտարարության համաձայն մենք մեր մտադրությունների տակ ստորագրել ենք և հավատարիմ ենք այդ մտադրություններին: Այսինքն՝ հրադադար և հումանիտար գործողություններ, բանակցային գործընթացի մեկնարկ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոփոխ ձևաչափով»:

Հանդիպման ընթացքում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ցուցադրվել է տեսանյութ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող ռազմական գործողությունների մասին: Տեսանյութը ներկայացնելուց հետո վարչապետն ուշադրություն է  հրավիրել այն հանգամանքի վրա, որ կադրերում ոչ միայն ռազմական ենթակառուցվածք, այլև որևէ զինվորական չի երևում, ինչը վկայում է այն մասին, որ սա հստակ գիտակցված հարված է հենց խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: «Իմ գնահատականը միանշանակ է՝ այս պատերազմում հայ ժողովուրդը փորձում է դիմադրել իր նկատմամբ սանձազերծված ցեղասպանությանը», - նկատել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ, ովքեր անկեղծ ջանքեր են գործադրում բռնությունները կանգնեցնելու համար, ինչպես նաև ԱՄՆ վարչակազմին և նախագահ Դոնալդ Թրամփին: «Մեր ակնկալիքն է, որ համանախագահող երկրներն իրենց ջանքերը կշարունակեն գործադրել, և մենք պատրաստ ենք այս գործընթացում լինել կառուցողական: Բայց կարծում ենք, որ բանակցային գործընթացի վերականգնումը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, ինչպես ընդունված է Մոսկվայի հայտարարության մեջ», -նշել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ավստրիայի կանցլերին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին, որոնց հետ հեռախոսազրույց է ունեցել և մտքեր փոխանակել իրավիճակի վերաբերյալ:

Վարչապետը նաև բարձր է գնահատել հոկտեմբերի 9-ին Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի վարչապետների դիրքորոշումը, ովքեր այս իրավիճակում կարևորեցին Երևան գալը և նիստին մասնակցելը: Ն. Փաշինյանը երախտագիտության խոսք է հղել այս ընթացքում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում գործուն շահագրգռություն ցուցաբերած բոլոր գործընկերներին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան Այսօր, 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի Այսօր, 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի Այսօր, 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան Այսօր, 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել 20/12/2024 11:25 Երկիրը մեկն է, նրա անվտանգության ապահովումը համակարգի յուրաքանչյուր անդամի գերխնդիր՝ զերծ նեղքաղաքական, նեղխմբակային շահարկումներից. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 20/12/2024 11:13 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման եղանակներ. Միրզոյան