12/10/2020 13:42
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարության շենքում տեղի է ունենում հանդիպում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։
Լրագրողների հետ զրույցում հանդիպմանը մասնակցող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, թե օրակարգում Արցախի շուրջ ստեղծված հարցն է։
Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և այլոք։
Նշենք, որ նախօրեին էլ վարչապետն Ազգային ժողովում հանդիպել էր ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ։