13/10/2020 12:00
Հակառակորդը հրետանային զինատեսակներից գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը. մասնակցում է մի քանի հազար վարձկան-ահաբեկիչ. Պողոսյան
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով, ֆեյսբուքյան գրառում է արել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար», - գրել է նա: