13/10/2020 12:25
Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից
Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ ընդգծելով, որ
ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցի, ինչպես նաև մի շարք մանկապատեզների շենքեր ու օժանդակ շինություններ: Ադրբեջանական ագրեսիայի պատճառով հազարավոր երեխաներ զրկված են նաև մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, երիտասարդները չեն շարունակում կրթությունը բուհերում: Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից:
Նախարարությունից հիշեցն են որ, արձագանքելով նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի նամակներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս անդրադարձել է այս խնդրին։