13/10/2020 16:13
Գրոզնիում ոչնչացված գրոհայինները ժամանել էին Սիրիայից. Կադիրով (Լուսանկարներ)
Գրոզնիում սպանված գրոհայինները նախկինում թաքնվել էին Սիրիայում և այլ երկրներում: Այս մասին Telegram ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:
«Սրանք Գրոզնիում այսօր առավոտյան սպանված ահաբեկիչների տվյալներն ու լուսանկարներն են: Նրանք երկար ժամանակ գրանցված էին օպերատիվ հենակետում և հետախուզման մեջ էին: Այս վերջին ժամանակներու այդ «շեյթաները» փախուստի մեջ էին Ռուսաստանի սահմաններից դուրս՝ թաքնված լինելով Սիրիայում և այլ երկրներում:
Այժմ, ստանալով իրենց արևմտյան հովանավորների պատվերը, նրանք վերադարձել են և որոշել մի շարք ահաբեկչություններ իրականացնել», - գրել է նա՝ տեղադրելով սպանված զինյալների լուսանկարը:
Կադիրովը նաև գրել է, որ «ըստ ամենայնի, դժոխքի շները մոռացել են, որ Չեչնիայի Հանրապետությունում մենք վերականգնել ենք խաղաղությունն ու կարգը, որպեսզի ավազակները չխանգարեն քաղաքացիների անդորրը»:
«Յուրաքանչյուր ոք, ով սպառնում է տարածաշրջանում կայունությանը, անմիջապես կոչնչացվի: Այդպես եղել է ու կլինի այսուհետ», - ընդգծել է նա: