13/10/2020 17:06
Լավրովը Բորելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Սերգեյ Լավրովը ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեքշաբթի ԵՄ նախաձեռնությամբ:
«Քննարկվել են նաև միջազգային մի շարք արդիական թեմաներ, այդ թվում՝ Մինսկի պայմանավորվածությունների իրագործմամբ ուկրաինական ներքին ճգնաժամի կարգավորումը, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների մոսկովյան հայտարարությանը գամապատասխան Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման խնդիրները, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բորելն իր հերթին Լավրովին տեղեկացրել է հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի արդյունքների մասին: