13/10/2020 13:22
ԵԽԽՎ ղեկավար կոմիտեի հավաքին հայկական պատվիրակությունը շեշտել է` Արցախում կրակը պետք է անհապաղ դադարեցնել. Միքայել Մելքումյան
Երեկ մինչև ուշ ժամ տեղի էր ունենում ԵԽԽՎ ղեկավար կոմիտեի հավաքը, որտեղ ելույթ ունեցան ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական պատվիրակություններ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Կար զեկուցում, որ կրակը պետք է անհապաղ դադարեցնել՝ անցնելով խաղաղ բանակցությունների: Մենք արձանագրեցինք մի քանի առանձնահատկություն. առաջինը, որ Արցախում տեղի ունեցողը խաղաղ բնակչության և մշակութային արժեքների նկատմամբ խայտառակ հարձակում էր:
Իմ կողմից արձանագրվեց նաև, որ սա միջազգային տեռորիզմի օրինակ է, որի դեմ պետք է պայքարել: Իմ վերջին միտքն այն է, որ Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության երաշխիքներից մեկը ԱՀ անկախության ճանաչումն է», - ասաց պատգամավորը: