13/10/2020 13:51
Հիմա Արցախի անկախությունը ճանաչելու ճիշտ պահն է. սրանից պատեհ պահ չի կարող լինել. ԲՀԿ պատգամավոր
Հիմա Արցախի անկախությունը ճանաչելու ճիշտ պահն է. սրանից պատեհ պահ չի կարող լինել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Հիմա իրավիճակը սրված է, սա ցեղասպանություն և էթնիկ զտում է: Էլ ի՞նչ է մնում, որ ԱՀ անկախությունը չճանաչենք: Ի՞նչից ենք խորշում: Առաջիկա 10 օրերին պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի որևէ երկիր ճանաչի Արցախի անկախությունը», - ասաց պատգամավորը: